• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

05 ապրիլի, 2013

 Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ դեսպանը նշեց, որ ցեղասպանության հանցագործությունը կրկնվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ ընդգծելով ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ վերջերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ընդունված բանաձևին՝ կարևորելով ճշմարտության, արդարության վերականգնման, հատուցման և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և ընդգծելով կրթության, ներառյալ՝ մարդու իրավունքների բնագավառում կրթական ծրագրերի կարևորությունը կանխարգելման հարցում:

Կարեն Նազարյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը շարունակելու է իր հետևողական քայլերը, և թուրքական կառավարությունը, չնայած իր կողմից որդեգրած մերժողականությանը, վաղ թե ուշ ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը: ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը ողջունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը, ինչպես նաև այն թուրք մտավորականների, ուսանողների ու քաղաքացիների կեցվածքը, ովքեր գիտակցում են ճանաչման ու դրա միջոցով այդ հանցագործության կանխարգելման կարևորությունը՝ սատար կանգնելով Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարին:

Օրվա բանախոսները, որոնց շարքում էին գիտնականներ, դասախոսներ և արվեստագետներ, ներկայացրեցին իրենց ուսումնասիրություններն ու շեշտեցին նմանօրինակ միջոցառումների անցակցման կարևորությունը ցեղասպանությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով:

Միջոցառմանը նաև ցուցադրվեց Մայքլ Հակոբյանի՝ Խարբերդի ջարդերին անդրադարձող «Ձայներ լճից» վավերագրական կինոնկարը, որը ներկայացրեց հայտնի կինոռեժիսոր, մեկնաբան Կառլա Կարապետյանը:

Հանդիպման կազմակերպիչների կողմից պարգևներ ու շնորհակալագրեր հանձնվեցին ուսանողներին, ովքեր հաղթող էին ճանաչվել ցեղասպանության թեմայով շարադրությունների մրցույթում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: