• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Անանիա Շիրակացու մեդալի հանձնման արարողություն Նյու Յորքում

08 ապրիլի, 2013
Անանիա Շիրակացու մեդալի հանձնման արարողություն Նյու Յորքում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Ապրիլի 4-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամի նախագահ, Կորնելի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում ականավոր գիտնականին հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Անանիա Շիրակացու մեդալը:

Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը խոսեց Հայաստանի զարգացման ծրագրերում hիմնադրամի ունեցած դերակատարման մասին եւ նշեց, որ ՀՀ Նախագահը եւ կառավարությունը մեծապես կարեւորում են հայ ազգային գիտական ներուժի, նորամուծությունների օգտագործումը, որոնք կարող են Հայաստանը մղել դեպի տնտեսական, գիտական եւ կրթական բարձր մակարդակներ՝ նոր թափ հաղորդելով երկրի կայուն զարգացմանը:

Դեսպանը նաեւ անդրադարձավ տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում հայ գիտնականների ու համաշխարհային հանրահայտ կենտրոնների միջեւ ծավալված համագործակցությանն ու նշեց, որ այդ գործընթացի, ինչպես նաեւ միջազգային գիտական այլ փոխանակումների հաջողության գրավականներից է պրոֆեսոր Թերզյանի եւ հիմնադրամի մյուս նվիրյալ անդամների ու իրենց հայաստանաբնակ գործընկերների միջեւ գիտական հարցերի շուրջ երկխոսության, ինչպես նաեւ դրամաշնորհների ու մրցույթների միջոցով երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների համար խրախուսման եւ աջակցության ծրագրերի շարունակականությունը:

Երեկոյին ներկա էին ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կարնեգի կորպորացիայի նախագահ՝ Վարդան Գրիգորյանը, Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ պրոֆ. Լեւոն Չոբանյանը, «Տավիտյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիտյանը, հայ եւ օտար գիտնականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՏԵՂԵԿԱՆՔ. Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամը (The Armenian National Science and Education Fund) գործում է Նյու Յորքում՝ Հայ օգնության հիմնադրամի հովանու ներքո: Հւմնադրամը ֆինանսական եւ նյութական միջոցների տրամադրման ճանապարհով նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին եւ ակադեմիական աշխատանքներին, խրախուսում գիտական եւ ինտելեկտուալ կարողությունների բարձրացմանը՝ հայ եւ օտար գիտնականների միջեւ համագործակցության եւ միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: