• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Միջոցառում ՄԱԿ-ում

15 ապրիլի, 2013
Միջոցառում ՄԱԿ-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը կազմակերպել էր «1000 օր` Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար» խորագրով միջոցառում, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է ազգային մակարդակներում զարգացման նշված նպատակների գործընթացներն արագացնել համաշխարհային աղքատությունը իսպառ վերացնելու համար:

Միջոցառմանը մասնակցեցին համաշխարհային լրատվամիջոցների, ՀԿ-ների, ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Այս նախաձեռնությանն աջակցության ուղերձներ են հղել հետեւյալ երկրները` Ավստրալիա, Բուլղարիա, Կիպրոս, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Մոնակո, Կորեայի Հանրապետության, Ռուանդա, Սենեգալ, Շվեդիա, Ուգանդա, ՄԹ, ԱՄՆ եւ Հայաստան: Վերջինս իր ուղերձում նշել է, որ ՀՀ ողջունում է ՄԱԿ-ի ԳՔ այս նախաձեռնությունը եւ ընդգծում կայուն տնտեսական աճի ապահովման անհրաժեշտությունը` մրցացկության, նորամուծության եւ համահավասար հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Տեղեկանք: 2000թ. սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ պետությունները բարձր մակարդակով Հազարամյակի հռչակագրի ընդունման միջոցով ստանձնել են պարտավորություն մինչեւ 2015 թվականը հասնել Հազարամյակի զարգացման ութ նպատակների կատարմանը: Դրանք են՝ ծայրահեղ աղքատության եւ սովի հաղթահարում, համընդհանուր տարրական կրթության ապահովում, գենդերային հավասարության հաստատում, մանկական մահացության նվազեցում, մայրերի առողջության բարելավում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների դեմ պայքար, կայուն զարգացման ապահովում, զարգացման համար գլոբալ գործընկերության ծավալում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: