• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

25 ապրիլի, 2013

ԱՄՆ-ի արևելյան ափի քաղաքներում այս օրերին տեղի են ունենում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիան:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանեաց առաքելական Սուրբ եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ:

Այդ օրը միջոցառումներին հաջորդած հուշ երեկոյի ընթացքում որպես հիմնական բանախոս հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Վերջինս խոսեց ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգի զարգացման հարցում Հայաստանի ակտիվ դերակատարման ու մասնակցության մասին, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու բարձր գնահատեց սփյուռքի կառույցների ջանքերը:

Դեսպան Նազարյանը նշեց, որ հետևողական ու համակարգված քայլերով անհրաժեշտ է շարժվել ընդառաջ Հայոց ցեղասպանության 100 ամյակի ոգեկոչմանը: Ողջունելով սրահում ներկա հայ երիտասարդությանը՝ դեսպան Նազարյանը կարևորեց նրանց դերակատարումը թե՛ Հայենիքում և թե՛ Սփյուռքում հայ ժողովրդի ու պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների դիմագրավման հարցում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: