• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Նյու Յորք

15 մայիսի, 2013

ՀՀ փոխվարչապետ, Տարածքային Կառավարման Նախարար, Արմեն Գեւորգյանը ս.թ. մայիսի 10-ից 14-ը աշխատանքային այցով գտնվում էր Նյու Յորքում։ Ա. Գևորգյանը մասնակել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի (ԳԱ) թրաֆիքինգի հարցերով բարձր մակարդակի հանդիպման նիստին, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռեբեկա Գրինսպանի, Բնակչության հիմնադրամի (UNFPA), Մանկական Հիմնադրամի (UNICEF) և ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի եւ մոնիտորինգի գրասենյակի ղեկավարների հետ։

Ռ. Գրիսպանի հետ հանդիպման ժամանակ կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ ավելի քան 20-ամյա համագործակցությունը: Փոխվարչապետը նշեց, որ ՄԱԶԾ-ին համարում է զարգացման կարեւոր գործընկեր, վերջինիս միջոցով Հայաստանում իրականացվող ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես` հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու գործընթացում:

Մայիսի 13 – ին, ՀՀ փոխվարչապետը ելույթ ունենալով Գ.Ա. բարձր մակարդակի հանդիպման նիստին, որի տպատակն էր գնահատել 2010թ-ին ընդունված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը, մասնավորապես ներկայացրեց Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները: Նա նշեց, որ Հայաստանում իրականացված հակաթրաֆիքինգային միջոցառումները հիմնված են երեք մոտեցումների վրա` կանխարգելում, հայտնաբերում, պաշտպանություն եւ դրանց փոխկապակցում։

Այցի շրջանակներում, փոխվարչապետը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարության վերոհիշյալ գրասենյակի հատուկ հանձնարարություններով դեսպան` Լուիս ՍիդեԲակայի հետ: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին եւ այս ոլորտում կարեւորում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Նա հայտնեց, որ ՀՀ-ում իրականացվել են օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ստեղծվել է միջգերատեսչական կենսունակ համակարգ, մշակվել է թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ աջակցության Ազգային ուղղորդման կարգը:

UNICEF - ի գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի հետ հանդիպմանը կողմերն անդրադարձան համագործակցության ներկա մակարդակին եւ քննարկեցին հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր: UNFPA - ի գործադիր տնօրեն Բաբատունդ Օսոտիմեհինի հետ քննարկման ժամանակ Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ 2011թ. մարդահամարի անցկացմանը հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար։ Կողմերը կարեւորեցին ՄԱԿ-ի անդամ երկրներում տվյալների բազների ստեղծմանն ուղղված աշխատանքները և քննակեցին հետագա համագործակցության ընդլայնման առնչվող հարցեր։

Նյու Յորք այցի շրջանակում մայիսի 10-ին փոխվարչապետը մասնակցել է ազգային բարերար Նազար Նազարյանի մեծարման երեկոյին եւ ներկայացրել ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը, իսկ մայիսի 11-ին` "Էլիզ կղզու պատվո շքանշան"-ի հանձնման ամենամյա արարողությանը, որի ընթացքում պարգեւատրվել են ԱՄՆ-ի հասարակական կյանքում, ինչպես նաեւ հայ համայնքում եւ հայրենիքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ամերիկահայեր:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: