• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Թեքեյան Մշակութային Միության նոր կենտրոնի բացման արարողություն Նյու Ջերսիում

19 մայիսի, 2013

Մայիսի 18–ին Նյու Ջերսիում տեղի է ունեցել Թեքեյան Մշակութային Միության նոր կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական կառույցների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Իր խոսքում դեսպան Նազարյանն ընդգծել է սփյուռքում հայ ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանության գործում Թեքեյան Մշակութային Միության դերը և հավելել, որ այդ գործընթացում իրենց նշանակալի դերակատարումն ունեն Հայ առաքելական եկեղեցին, ավանդական կուսակցությունները, միությունները, մշակույթային խմբերը, ազգային բարերարներն ու պարզապես անհատները։

Կարեն Նազարյանն առանձնահատուկ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թեքեյան Միությունը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել են բազմաթիվ միջոցառումներ` ՀՀ անկախության, հայկական բանակի կազմավորմանը, Շուշիի ազատագրմանը, ՄԱԿ–ին ՀՀ անդամակցության հոբելյանական 20-ամյակներին նվիրված հուշ երեկոներ, համերգներ և ընդունելություններ, որոնց մասնակցել են մշակույթի հայտնի գործիչեր ու Հայաստանից ժամանած քաջածանոթ արվեստագետներ: Ավարտելով, դեսպան Նազարյանը շնորհակալություն է հայտնել թեքեյանականներին իրենց դրսևորած անսահման հայրենասիրության ու նվիրվածության համար: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: