• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը

12 հունիսի, 2013
ՄԱԿ-ում քննարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկել է երկու տարի առաջ իր իսկ կողմից ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների և քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ներկայացվել է 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը:

Նիստին ելույթներով հանդես են եկել կազմակերպության գլխավոր քարտողար Բան Կի-մունը, մի շարք անդամ պետությունների, այդ թվում` ԵՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի և Հայաստանի պատվիրակությունները, որոնք ներկայացնել են հռչակագրում տեղ գտած ԶԻԱՀ-ի դեմ պայքարում մինչև 2015թ. հիմնական թիրախային տաս նպատակներին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի և իրենց երկրներում կատարված քայլերի արդյունքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում, մտահոգություն է հայտնել, որ չնայած աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հետևանքով մահացության դեպքերի նվազման համգամանքին, Արևելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում` աճ: Նա նշել է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի զգալի մասը (ավելի քան 50%) գրանցվել է միգրանտների շրջանում և հավելել, որ վերջին տարիներին ՀՀ-ում վարակվածների թվի աճը կապված է նաև լաբորատոր ախտորոշման հասանելիության ընդլայման, խորհրդատվական և ուղղորդման համակարգի ներդրման արդյունքում առավել արդյունավետ կերպով վարակակիրների հայտնաբերման հետ:

ՀՀ դեսպանը ընդգծել է, որ հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, վերջին տարիներին ԶԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին պետության ֆինանսական օժանդակությունն ավելացել է:

Ըստ Կ. Նազարյանի, ՀՀ ազգային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների և գենդերային հավասարության ապահովմանը, իսկ միգրանտներն ու պատանիները գտնվում են առաջնային թիրախային խմբերի շարքում: Գնահատելով Հայաստանում վարակի դեմ պայքարում միջազգային գործընկեր-դոնորների ջանքերը, դեսպանը Նազարյանը նշել, թե անհրաժեշտություն է դիտվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը ներառել նաև 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներում և ծրագրերում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: