• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Բնական պաշարների կառավարման թեման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

22 հունիսի, 2013
Բնական պաշարների կառավարման թեման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 19-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 'Միջազգային խաղաղություն և անվտանգություն” օրակարգի կետի ներքո տեղի է ունեցել քննարկում “Հակամարտությունների կանխարգելում և բնական պաշարներ” խորագրով ու անդրադարձ կատարվել կառավարությունների առաջնային պատասխանատվությանը` բացառել հակամարտություններում բնական պաշարների խթանիչ դերն ու ապահովել մասնավորապես նավթի, քարածխի, ադամանդների, թանկարժեք մետաղների արդյունահանման բնագավառում թափանցիկ, արդար կառավարումը: Քննարկմանը մասնակցել ու ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալները, Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրենը և անդամ պետությունների ներկայացուցիչները:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում կարևորելով ՄԱԿ-ի և Բրետոնվուդյան ինստիտուտների դերակատարումը խրախուսելու համար տվյալ բնագավառում համընդհանուր քաղաքականության մշակումը, նշել է, որ անհրաժեշտ է վերլուծել բնական պաշարների դերը նաև հակամարտությունների քաղաքական կարգավորումը երկարաձգելու հարցում և առաջարկել ուսումնասիրել Հարավային Կովկասի երկրների մոտեցումները ու նրանց կողմից վարվող քաղաքականությունը:

Դեսպանը նշել է, որ մեխանիզմները, որոնց միջոցով բնական պաշարները խթանում կամ երկարաձգում են հակամարտությունները խորը արմատներ ունեն տնտեսական ու սոցիալական ոլորտներում ու անդրադարձել կաշառակերության, թույլ պետության և հաշվետվության բացակայությանը, որոնք հիմնականում կապված են բնական պաշարներից ստացվող լայնամասշտաբ եկամուտների հետ:

Կ. Նազարյանը հավելել է, որ միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներին հասնելու համար անդամ պետություններին տրված է լավագույն հնարավորություն իրենց կայուն զարգացման ազգային ծրագրերում հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության հետ մեկտեղ ներառել նաև բնական պաշարների կառավարման հարցերը, ինչն առաջին հերթին կպահանջվի քաղաքական կամքի ու վճռականության դրսևորում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: