• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

«Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» թեմայով քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

25 հունիսի, 2013

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն ի թիվս կազմակերպության վեց տասնյակից ավելի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցեց ու ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հունիսի 24-ի նիստին, որը նվիրված էր հակամարտություններում սեռական ոտնձգությունների թեմային:

Քննարկումը, որը նախագահում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը, մասնակցեցին նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նրա հատուկ ներկայացուցիչը Զեյմաբ Բանգուրան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց` Անժելինա Ջոլին:

Մինչ խնդրո առարկայի շուրջ քննարկումները, ԱԽ-ն ընդունեց բանաձեւ, որը նշում է, որ զինված հակամարտության ընթացքում սեռական ոտնձգությունը կարող է համարվել մարդկության հանդեպ հանցագործություն կամ ցեղասպանության հետ կապված գործողություն ու կոչ անում պետություններին իրենց ազգային քրեական օրենսդրության մեջ ներառել սեռական ոտնձգության հանցագործությունն ամբողջական ձեւով` այդօրինակ գործողությունը դատապարտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ արդարադատության մեջ ներառելով այդ հանցագործության վերապրողներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ հնարավոր չէ լուծել հակամարտություններում սեռական ոտնձգության խնդիրը պարզապես մատնանշելով կամ դատապարտելով հանցագործներին, եւ որ անհրաժեշտ է իրականացնել հիմնարար փոփոխություններ ինստիտուցիոնալ եւ հասարակական մակարդակներում: Այդ հանցագործության դեմ պայքարն, ըստ դեսպանի, անհնար է առանց քաղաքական, սոցիալական ու տնտեսական բնագավառներում կանանց ամբողջական մասնակցության: Դեսպան Նազարյանը նաեւ հավելեց, որ կանայք պետք է մասնակից լինեն ցեղասպանության, անպատժելիության եւ անվտանգության հարցերի քննարկումներին, եթե մենք ցանկություն ունենք կառուցելու հարատեւ խաղաղություն: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հակամարտությունների ազդեցությունը մեծ է հատկապես կանանց եւ աղջիկների վրա, այդուհանդերձ նրանք կարեւոր դերակատարում ունեն խաղաղաշինության գործընթացներում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: