• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Քննարկում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

12 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցկացրեց քննարկում՝ անհրաժեշտ միջոցներով պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցի շուրջ:

Ի թիվս այլ անդամ պետությունների ներկայացուցիչների, ելույթով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով անդրադարձավ նշված թեմայի քննարկումը սեպտեմբերի 11-ի սարսափելի ողգբերգության տարելիցի լույսի ներքո: Նա կարեւորեց պաշտպանելու պատասխանատվության հայեցակարգի կիրառմանը նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում տեղ գտած դրույթները, որոնք միտված են զանգվածային սպանությունների հանցագործության ռիսկերի նվազեցմանն ու այս առթիվ ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված օրենսդրական եւ քաղաքական առաջարկություններին:

Դեսպան Նազարյանը, մասնավորապես, կանգ առավ ատելություն սերմանող ճառերի ու հռետորաբանության հիմնախնդրին, որոնց միջոցով այսօր էլ շարունակվում են քաջալերվել ցեղասպանությունները եւ մարդկության հանդեպ այլ հանցագործությունները: Այդ համատեքստում նա նշեց, որ, ժամանակակից աշխարհում դեռեւս գոյություն ունեն պետական գործիչներ ու ղեկավարներ, որոնք հետեւողականորեն խրախուսում են այլ պետությունների եւ ժողովուրդների հանդեպ ռասիզմի ու անհանդուրժողականության քաղաքականության քարոզը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարեւորեց միջազգային ու ազգային մակարդակներում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ կրթության դերը այլատյացությունը մերժելու գործում, որը խաթարում է մարդկային արժանիքները եւ հարցականի տակ դնում հասարակությունների համախմբվածությունը:

Դեսպանը նաեւ խոսեց ՄԱԿ-ի կանխարգելման ռազմավարության, օրակարգի ու մեխանիզմների կատարելագործմանը միտված Հայաստանի Հանրապետության ջանքերի ու քայլերի մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: