• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ը կրկին քննարկել է “Կանայք, խաղաղություն և անվտանգություն” օրակարգը

22 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Մարդու իրավունքներին գերագույն հանձնակատարը, ՄԱԿ-ի Կանանց առաջխաղացման ու գենդերային հավասարության գործադիր տնօրենը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկումներին մասնակցեց ու ելույթով հանդես եկավ նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունեց այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: Դեսպան Նազարյանը նշեց է, որ կարեւորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելեց, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետեւանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:

Քննարկմանը մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ կատարեցին նաեւ հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության եւ անցումային արդարադատությանն առնչվող հարցերին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: