• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ԱՄՆ Ցամաքային Զորքերի ակադեմիայի ունկնդիրների այցը Նյու Յորքում ՀՀ ներկայացուցչություն

25 նոյեմբերի, 2013
ԱՄՆ Ցամաքային Զորքերի ակադեմիայի ունկնդիրների այցը  Նյու Յորքում ՀՀ ներկայացուցչություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 22-ին, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հյուրընկալեց ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիայի ունկնդիրներին: Դեսպան Կարեն Նազարյանը դասախոսությամբ հանդես է եկել բարձրաստիճան սպաների առջև` ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները և աշխատանքի հիմնական ուղղությունները:

Դասախոսությանը հետևած քննարկումների ընթացքում դեսպանը լուսաբանել է ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հարևան և գործընկեր պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը:

Տեղեկանք.` ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիան հանդիսանում է ռազմավարական մակարդակում ազգային անվտանգության խնդիրների լուծման համար զինվորական և քաղաքացիական ղեկավար կազմի վերապատրաստման կենտրոն: Ակադեմիան իր ամենամյա ուսումնական ծրագրում ներառում է ունկնդիրների այցելություն Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնատեղի:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: