• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Ցեղասպանության կոնվենցիայի 65-ամյակին նվիրված միջոցառումներ ՄԱԿ-ում

13 դեկտեմբերի, 2013

 Դեկտեմբերի 9-ին և 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել էին Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարևորությունը և նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:

Քննարկմանը մասնակցող ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Ռաֆայել Լեմկինի ներդրումը կոնվենցիայի մշակման և վերջինիս անփոխարինելի դերը ցեղասպանության ոճիրի իրավական սահմանման գործում: Լսարանին հիշեցնելով, որ իր մասնագիտությունը ընտրելու Լեմկինի որոշման համար շրջադարձային է եղել նրա կողմից Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը, Հայաստանի դեսպանը նշել է, որ մարդկության դեմ ոճրագործությունների դեմ պայքարի այդ անկոտրուն նվիրյալը հետագա իր կյանքը նվիրել է ցեղասպանության ճշմարտության բացահայտմանն ու կանխարգելմանը: Դեսպան Նազարյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է քայլել ձեռնարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ուղղությամբ ու իր անվերապահ աջակցությունը հայտնել Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի գրասենյակների գործունեության առթիվ:

Քննարկումներից մեկում ցուցադրվել է հատված Ռ. Լեմկինի հայտնի հարցազրույցից, ուր նա պատասխանելով այն հարցին թե ինչը ստիպեց իրեն հետաքրքրվել ցեղասպանության թեմայով նշում է. «Այն (ցեղասպանությունը) տեղի ունեցավ մի քանի անգամ: Այն տեղի ունեցավ հայերի հանդեպ, իսկ հայերից հետո Հիտլերն անցավ գործի»: Քննարկման մասնակիցների ու բանախոսների կողմից անդրադարձ է կատարվել 1915թ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանը:

Միջոցառումներին, ի թիվս անդամ պետությունների, մասնակցել են ՄԱԿ-ի տարբեր մարմինների պաշտոնյաներ ու փորձագետներ, ՀԿ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռաֆայել Լեմկինի ընտանիքի անդամները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: