• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի և Ծրագրային ծառայությունների գրասենյակի ԳԽ անդամ

27 հունվարի, 2014

Նյու Յորքում այս օրերին գումարվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի 2014թ. առաջին պարբերական նստաշրջանը: Հայաստանը 3 տարով (2014-2016թթ.) ընտրվել է գործադիր խորհրդի անդամ:

Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին և ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով միջնաժամկետ ծրագրերում տեղ գտած առաջնահերթություններն՝ դեսպան Նազարյանը մատնանշեց կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդյունավետ ինստիտուտների և կանանց առաջխաղաղացման հարցերի կարևորությունը, որոնք հանդիսանալու են 2015թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։ Նա կարևորեց նաև հիշյալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին ներգրավելու ուղղությամբ գործադրած ջանքերը:

Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝ ՀՀ դեսպանը նշեց, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին որ զարգացման կարիքներին։

Տեղեկանք. ՄԱԿ կարևորագույն կառույցներից մեկի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի հիմնական գործառույթներից են Գլխավոր ասամբլեայի կողմից մշակված քաղաքականության իրականցումը, ՄԱԿ-ի հիմնադրամների ու ծրագրերի գործունեության ուսումնասիրումը, անդամ պետություններում իրականացվող ծրագրի հաստատումը, նոր ծրագրայի ննախաձեռնությունների խրախուսումը և այլն: Բաղկացած է 36 անդամներից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: