• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ-ի ԲԶՀ 47-րդ նստաշրջանում

15 ապրիլի, 2014

Նյու Յորքում իր աշխատանքներն է ավարտել ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հանձնաժողովի (ԲԶՀ) 47-րդ նստաշրջանը, որի ավարտին, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ընդունվել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ԲԶՄՀ) գործողությունների ծրագրի իրականացման գնահատման կարգավիճակ» բանաձևը՝ որպես եզրափակիչ փաստաթուղթ։ 1994թ. Կահիրեում տեղի ունեցած ԲԶՄՀ-ի 20-ամյակի լույսի ներքո անցկացվող նստաշրջանի բացմանը ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի (ԳՔ) տեղակալը, Գլխավոր Ասամբլեայի նախագահը, տնտեսական և սոցիալական հարցերով ԳՔ տեղակալը, Բնակչության հիմնադրամի (ԲՀ) գործադիր տնօրենը, մեծ թվով անդամ պետությունների ներկայացուցիչներ, իսկ նստաշրջանի ընթացքում տարբեր թեմատիկ քննարկումների բանախոսների շարքում են եղել ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդական, ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացն ու ԳՔ երիտասարդների հարցերով հատուկ բանագնացը։

Ընդգծելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացված «ԲԶՄՀ-ի ետ-2014թ. դիտարկման» տարածաշրջանային գործընթացում և գնահատելով մասնավորապես ԲՀ-ի առանցքային դերը տարածաշրջանային դիտարկումների և գլոբալ զեկույցի պատրաստման գործում` ՀՀ պատվիրակությունը ՄԱԿ-ում նշել է 1994թ. Կահիրեի գործողությունների ծրագրի դրույթների իրականացման ուղղությամբ երկրի ձեռնարկած քայլերը։ Ներկայացվել են վերջին երկու տասնամյակում հիմնական օրենսդրական նախաձեռնություններն ու որոշումները, որոնց իրագործմամբ Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել բնակչության կայուն զարգացման հարցերում, մասնավորապես երեխաների, երիտասարդների, տարեցների, կանանց սոցիալական ապահովության և իրավունքների պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի, մարդկանց առևտրի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ առնչվող տարբեր խնդիրների լուծման տեսանկյունից։

Ըստ ՀՀ պատվիրակի` չնայած 1994թ. ԲԶՄՀ-ին հաջորդած տարիներին գրանցված զգալի առաջընթացին` դեռևս անելիքներ կան ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում, ներառյալ բնակչության և զարգացման ռազմավարությունների ամրապնդման, սեռական/վերարտադրողական առողջության և իրավունքների, գենդերային հավասարության ապահովման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, ժողովրդագրական և միգրացիոն զարգացումների արդյունավետ համակարգման ուղղությամբ։ Պատվիրակությունը ՄԱԿ-ի այս կառույցի տարեկան նստաշրջանին հայտնել է նաև Հայաստանի պատրաստակամությունը աշխատելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերոհիշյալ հարցերը լիարժեքորեն արտացոլվեն ետ-2014թ. բնակչության և զարգացման օրակարգում և ստանան համապատասխան լուծումներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: