• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ ՊՆ առաջին տեղակալի այցը ՄԱԿ

29 հուլիսի, 2015

Հուլիսի 27-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը Միացյալ Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահմեդ Մոհամեդի հետ:


Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումների և հայ սպաների՝ որպես ռազմական դիտորդ ու շտաբային սպաներ մասնակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել միջազգային անվտանգության ապահովման գործողություններում և ավելացնել իր աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

ՄԱԿ-ի պաշտոնյաները բարձր են գնահատել հայ խաղաղապահների ծառայությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում՝ նշելով, որ Հայաստանի նման գործընկերները անհրաժեշտ են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում: ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: