• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Դեսպան Մնացականյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում

17 նոյեմբերի, 2015
Դեսպան Մնացականյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-մունը, Նիդերլանդների արտաքին առևտրի և համագործակցության նախարարը, Ռուանդայի համագործակցության նախարարը, Պորտուգալիայի ԱԳևՀ պետքարտուղարը, նոբելյան մրցանակի դափնեկիր Ու. Բուչամաուին` ընդհանուր թվով շուրջ ութ տասնյակից ավելի պետությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Հայաստանի դեսպանը նախ կարևորեց հակամարտությունների կանխարգելումը` հնարավորինս վաղ փուլում, քանի որ հապաղումն այս հարցում հղի է վեճերի թեժացմամբ, խոշոր մարդասիրական ճգնաժամերով և, ի վերջո, ոճրագործություններով: Անդրադառնալով խնդրո առարկայի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին, ՀՀ դեսպանը նշեց, որ «տևական անարդարությունը, խտրականությունը և հիմնարար ազատությունների մերժումը` հաճախ հանդիսանում են հակամարտությունների հիմնաղբյուրները: Հայերը վերապրել են նման փորձ: Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է արժանանա պատշաճ ուշադրության` ՄԱԿ-ի բոլոր կառույցների` և առաջին հերթին ԱԽ-ի կողմից: Քաղաքացիական հասարակության դերակատարությունը` անփոխարինելի է»: 

«Հայաստանն ունի ցավալի փորձ` երբ միջազգային միջնորդական ջանքերը, միակողմանի կերպով, ենթարկվում են խեղաթյուրման և կանոնավոր չարաշահման, նպատակ ունենալով տապալել այդ գործընթացը կամ ենթարկել միջազգային իրավունքը կամայական մեկնաբանության», - հավելեց Զոհրաբ Մնացականյանը, շեշտելով, որ միջազգային հանրության ջանքերի համախմբումն անհրաժեշտ միջոց է` յուրաքանչյուր հակամարտության կանխարգելման կամ կարգավորման ճանապարհին:

Ելույթում հիշատակվեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ Հատուկ խորհրդականի դերակատարությունը ի հայտ եկող ռիսկային իրավիճակների բացահայտման գործում և վերահաստատվեց Հայաստանի աջակցությունը վերջինիս գործունեությանը:

Ելույթի ամփոփիչ հատվածում դեսպան Մնացականյանը նշեց, որ վեճերի կարգավորման տարածաշրջանային միջազգայնորեն համաձայնեցված բանակցային ձևաչափն ավելի ուրույն աջակցության կարիք ունի: «Հայաստանը մշտապես ողջունել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի ԳՔ-ի աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորմանը», - եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: