• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

04 սեպտեմբերի, 2018
ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգին։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հատուկ խորհրդականի գրասենյակի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունն ու դրա շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ Կոնվեցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավի ընթացքին:

ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրների կարևորությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, հիշատակվեցին այս ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ 2015թ. Հայաստանի նախաձեռնությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառման թեմատիկ շեշտադրումները` ուղղված ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում կրթության դերի բարձրացմանը:

ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի գործունեությանն աջակցելու ու փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հանձնառությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: