• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

13 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, կազմակերպեցին միջոցառում՝ նվիրված հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։

Միջոցառման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության գերակայությունները, գագաթաժողովի ծրագիրը, «Ապրել միասին» կարգախոսը՝ նշելով, որ այն համերաշխության, միասնության և մշակութային բազմազանության հանդեպ հարգանքի հզոր ուղերձ է, և այն կենտրոնական տեղ կզբաղեցնի գագաթաժողովի ծրագրի մաս կազմող բոլոր միջոցառումներում:

Անդրադարձ կարատվեց գագաթաժողովին զուգահեռ նախատեսվող հարակից միջոցառումներին, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի ավանին ու Գալա համերգին, ցուցադրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը ներկայացնող պաշտոնական տեսահոլովակը։

Միջոցառմանը ներկա բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով՝ ողջունելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունն ու հաջողություն մաղթելով Երևանում կայանալիք գագաթաժողովի աշխատանքներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: