• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի հետ

12 նոյեմբերի, 2018
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 12-ին Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Աքիմ Շտայների հետ:
Կարևորելով ՄԱԶԾ երևանյան գրասենյակի և ՄԱԶԾ կենտրոնակայանի Եվրոպայի հետ հայկական կողմի արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ ՄԱԶԾ շարունակում է կարևոր գործընկեր հանդիսանալ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման առումով: Մհեր Մարգարյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ՄԱԶԾ-ի հետ ամրապնդվող և ընդլայնվող գործընկերությունը՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է առաջ տանելու երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Կողմերն անդրադարձան նաև արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին` երկուստեք կարևորելով ՄԱԶԾ և միջազգային այլ գործընկերների աջակցությունը առաջիկա խորհդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կազմակերպելու գործում։
ՄԱԶԾ կառավարիչ Շտայները շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ՄԱԶԾ հետ ակտիվ և արդյունավետ երկխոսություն պահպանելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանում և Հայաստանի համար մշակված լուծումները ՄԱԶԾ կողմից օրինակելի են դիտարկվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով ազգային նորարար հարթակներ մշակելու առումով: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: