• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ միջոցառում

20 հուլիսի, 2020
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ միջոցառում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74/22 բանաձևով հռչակված Շախմատի համաշխարհային օրը առաջին անգամ նշելու կապակցությամբ՝ ս․թ․ հուլիսի 20-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց թեմատիկ միջոցառում՝ “Chess for Recovering Better” խորագրով։

Միջոցառմանը որպես բանախոսներ հանդես եկան շախմատի աշխարհի չեմպիոններ Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, աշխարհի կանանց չեմպիոն Հու Յիֆանը, օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը։ Ելույթներով հանդես եկան Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը։ Քննարկումը վարում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Բացման իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձավ շախմատի յուրահատուկ դերին և նշանակությանը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի իրականացման, մասնավորապես՝ կրթության, կանանց և աղջիկների կարողությունների ամրապնդման, համագործակցության և խաղաղությանը նպաստելու առումներով։ Մ. Մարգարյանը նշեց, որ շախմատը հայկական մշակույթի կարևոր մաս է՝ հիշատակելով, որ հայազգի շախմատիստները օլիմպիական և աշխարհի չեմպիոնի տիտղոսներ են վաստակել։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆլեմինգի կողմից կարևորվեց շախմատի դերը աշխարհում երկխոսության, համերաշխության և խաղաղության մշակույթն առաջ մղելու համար։ Ընդգծվեց շախմատի դրական հոգեբանական ազդեցությունը՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքով առաջացած սոցիալ-տհտեսական խնդրների պայմաններում։

ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի կողմից ընդգծվեց, որ շախմատը կարող է կարևոր գործիք լինել աշխարհը և հասարակությունները փոխակերպելու հարցում՝ անդրադառնալով շախմատի համախմբող դերին և համավարակի պայմաններում շախմատի հանդեպ աճող հետաքրքությանը, որն իր արտահայտությունն է ստանում հատկապես առցանց հարթակներում։

Միջոցառման հիմնական բանախոսների ելույթներին հաջորդած ինտերակտիվ հատվածի ընթացքում խոսք փոխանցվեց քննարկմանը առցանց հետևող մասնակիցներին։ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ ֆեդերացիայի կողմից իրականացվող ծրագրերին՝ ընդծելով, հատկապես, սիրողական շախմատի ոլորտին ավելի մեծ ուշադրություն ցուցաբերելու կարևորությունը՝ խաղն ավելի հանրամատչելի և տարածված դարձնելու նպատակով։

Ինտերակտիվ հատվածի ժամանակ քննարկմանը միացան նաև հանրահայտ գրոսմայստեր, բրիտանացի Նայջել Շորթը և Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ, գրոսմայստեր Բաշար Կուատլին։

Միջոցառման տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://webtv.un.org/search/%E2%80%9Cchess-for-recovering-better%E2%80%9D-high-level-virtual-event-inobservance-of-world-chess-day/6173340684001/?term=&lan=english&page=2: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: