• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն առցանց դասախոսություն անցկացրեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար:

30 հուլիսի, 2020
Հուլիսի 30-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն առցանց դասախոսություն անցկացրեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար: Դասախոսությունը կայացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ կազմակերպած՝ «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ծրագրի շրջանակներում։
 
ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրեց ՄԱԿ-ի գործունեությունը և կառուցվածքը, ՄԱԿ-ի հիմնական մարմինների աշխատանքների առանձնահատկությունները։ Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի, որպես բազմակողմ դիվանագիտության համապարփակ հարթակի, կարևոր դերակատարությանը՝ Հայաստանի առաջնահերթությունները և մարտահրավերները միջազգային ասպարեզում ներկայացնելու առումով։
 
Մհեր Մարգարյանն անդրադարձավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի առաջնահերթությունները, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանությունների կանխարգելման, կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության խթանման, կայուն զարգացման օրակարգի իրականացման ուղղություններով։
 
Առցանց հանդիպման ընթացքում Հայաստանի մշտական ներկայացուցիչը պատասխանեց ուսանողների հարցերին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: