• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, Ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգողի հետ

19 փետրվարի, 2021
ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, Ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգողի  հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. փետրվարի 18-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ընթացիկ քննարկումների շրջանակներում առցանց հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ (Under-Secretary-General for Humanitarian Affairs and Emergency Relief Coordinator Mark Lowcock)՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ՄԱԿ հումանիտար աջակցության տրամադրման հարցերը քննարկելու նպատակով։

Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հետ 2020թ. հոկտեմբերից մեկնարկած աշխատանքները նպատակաուղղված են պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունն ուղղորդելու գործնական մեխանիզմների վերհանմանը։   

Ընդգծելով հարցի հրատապությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ դյուրացնելու Արցախի բնակչությանը ՄԱԿ-ի աջակցության ապահովումը՝ մարդկայնության, չեզոքության, անկողմնակալության և անկախության հումանիտար սկզբունքների հիման վրա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: