• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի նախագահությամբ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանն ավարտվեց Համաձայնեցված եզրակացությունների ընդունմամբ

26 մարտի, 2021

Մարտի 26-ին ավարտվեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը՝ եզրափակիչ փաստաթղթի միաձայն ընդունմամբ։

Փաստաթղթի ընդունումից առաջ, դիմելով Գլխավոր ասամբլեայի դահլիճում ներկա ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին, Մհեր Մարգարյանն ընդգծել է համավարակով պայմանավորված դժվարությունների և մարտահրավերների պայմաններում համաձայնեցված արդյունքի հասնելու կարևորությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել մի քանի շաբաթ տևած բանակցություններում ներգրավված պատվիրակությունների ջանքերը փաստաթղթի համաձայնեցման գործում՝ կարևորելով դրա նշանակությունը բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցությանն ու կանանց նկատմամբ բռնության վերացմանը խթանելու առումով։

Համաձայնեցված եզրակացությունները (Agreed Conclusions) սահմանում են խորհրդատվություններ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պետական իշխանության մարմիններում կանանց լիարժեք և հավասար մասնակցությանն ուղղված հստակ միջոցառումներ։ Կարևորվում են կանանց նկատմամբ խտրականության վերացման համար օրենսդրական փոփոխությունները, նորարարական միջոցների մշակումը և թիրախների ու ժամանակացույցի հաստատումը գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններում կանանց հավասար մասնակցության նպատակով։ Փաստաթուղթը նաև ամրագրում է  խաղաղության գործընթացներին կանանց ներգրավման կարևորությունը, ինչպես նաև՝ կանանց և աղջիկների հանդեպ բռնության բոլոր ձևերի կանխարգելման ու վերացման առաջարկություններ։   

ՄԱԿ-ի օրացույցի ամենանշանակալի միջոցառումներից մեկը համարվող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանի քննարկումներին ելույթներով հանդես են եկել ավելի քան հարյուր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ։ Նստաշրջանի աշխատանքներին հետևել են աշխարհի տարբեր երկրների 800-ից ավելի հասարակական կազմակերպությունների հազարավոր ներկայացուցիչներ։ Նստաշրջանի շրջանակներում կազմակերպվել էին նաև մի շարք առցանց միջոցառումներ նվիրված աշխարհում կանանց և աղջիկների խնդիրներին ու իրավունքների պաշտպանությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: