• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Ընդունվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ծրագրային փաստաթուղթը 2021-2025թթ. համար

10 հունիսի, 2021

Հունիսի 8-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանի ընթացքում ընդունվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի ծրագրային փաստաթուղթը՝ 2021-2025թթ. համար, որով նախատեսվող գործողությունների ֆինանսավորման ծավալը կազմում է ավելի քան 75 մլն. ԱՄՆ դոլար։

Ծրագրի ընդունմանը նախորդած ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր  ՄԱԿ Զարգացման ծրագրի հետ ձևավորված երկարաժամկետ համագործակցությունը և ՄԱԿ համակարգի աջակցությունը Կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված սոցիալ-տնտեսական ծրագրերին։ 

Ծրագրային փաստաթուղթը բխում է 2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակով սահմանված առաջնահերթություններից, մասնավորապես՝ ներառական սոցիալ-տնտեսական զարգացման, բնապահպանական կայունության, ժողովրդավարական կառավարման և այլ ոլորտներում։

Փաստաթղթով կարևորվում են Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով տեղահանված և տուժած անձանց կարիքները՝ նախանշելով թիրախային միջոցառումներ պատերազմի վետերանների, հաշմանդամների և բնակչության խոցելի խմբերի զբաղվածության ապահովման, վերականգնման և սոցիալ-տնտեսական կյանքին ինտեգրման ուղղությամբ։

Ծրագրային փաստաթուղթը հասանելի է ՄԱԶԾ կայքէջում՝ https://www.undp.org/executive-board/documents-for-sessions/adv2021-annual հղումով։     

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: