• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Ընդունվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանի ծրագրային փաստաթուղթը 2021-2025թթ. համար

08 սեպտեմբերի, 2021
Ընդունվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանի ծրագրային փաստաթուղթը 2021-2025թթ. համար
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 8-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի նստաշրջանի ընթացքում ընդունվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանի ծրագրային փաստաթուղթը՝ 2021-2025թթ. համար, որով նախատեսվող գործողությունների ֆինանսավորման ծավալը կազմում է շուրջ 15 մլն. ԱՄՆ դոլար։

Գործադիր խորհրդի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև երկարաժամկետ համագործակցությանն՝ ուղղված երեխաների պաշտպանությանը և նրանց իրավունքների առաջ մղմանը։ Ծրագրային փաստաթուղթը բխում է 2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակով սահմանված առաջնահերթություններից՝ մասնավորապես կենտրոնանալով երեխաների սոցիալական պաշտպանության, որակյալ կրթության, համապարփակ և հասանելի առողջապահության ապահովման ու երեխաների իրավունքների վրա։

Փաստաթղթով կարևորվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած, այդ թվում՝ տեղահանված երեխաների կարիքները ու նախանշվում են միջոցառումներ նրանց սոցիալական պաշտպանության, վերականգնման և հումանիտար կարիքներին արձագանքի ուղղությամբ։

Առցանց հանդիպմանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ Հայաստանի համագործակցության առաջնայնությունների վերաբերյալ ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Ծրագրային փաստաթուղթը հասանելի է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կայքէջում՝ https://www.unicef.org/executiveboard/second-regular-session-2021#session-documents հղումով։     

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: