• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Նյու Յորքի «Քարնեգի Հոլ» համերգասրահում Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձին նվիրված համերգ և ընդունելություն

13 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 13-ին Նյու Յորքի հանրահայտ «Քարնեգի հոլ» համերգասրահում​ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձին։ Ամերիկահայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի, Ջորջ Գերշվինի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգին հաջորդեց ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին ՄԱԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ՄԱԿ Քարտուղարության պաշտոնյաներ և Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներ։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց Հայաստանի բազմադարյան պատմությունը և մշակութային ժառանգությունը ու հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթությանը։ Անդրադառնալով անկախության վերականգնումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած բազում մարտահրավերներին՝ դեսպան Մարգարյանը նշեց, որ Հայաստանն իրեն  սերտորեն կապակցում է Միավորված ազգերի կազմակերպության նպատակների ու սկզբունքների հետ` ընդգծելով, որ հայկական մշակույթի, կրոնի և լեզվի վրա խարսխված ինքնության շնորհիվ հայ ժողովուրդը մշտապես ի ցույց է դրել արհավիրքներից վերականգնվելու և նոր կյանք կառուցելու կարողությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: