• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին ու արժանապատվությանը և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված առցանց միջոցառում

09 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը և Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը համատեղ կազմակերպել են «Կրթության դերը ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում» խորագրով առցանց քննարկում։

Միջոցառման մասնակիցներին ուղղված տեսաուղերձներով հանդես են եկել  Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն։

Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Պոնդեյը, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանը, Մասաչուսեթսի Քլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը, Յոհանեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնի գործադիր տնօրեն Թալի Նեյթսը, ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի ծրագրերի պատասխանատու Անդրեա Գիթելմանը և Ցեղասպանության ու զանգվածային ոճրագործությունների կանխարգելման Աուշվիցի ինստիտուտի գործադիր փոխտնօրեն Ջեկ Մայերհոֆերը։

Միջոցառման մասնակիցները քննարկել են զանգվածային ոճրագործությունների ժխտողականության նոր ձևերը ու դրա ներգործությունը ցեղասպանությունների զոհերի ճշմարտության և արդարության իրավունքի իրացման վրա: Անդրադարձ է կատարվել ավանդական և ժամանակակից մամուլի ներգործությանը և կրթության առանցքային դերակատարությանը՝ պատմական հիշողության պահպանման, անցյալի հանցագործությունների հիշատակի և ժխտողականության հայեցակարգերին հակազդեցության գործում։

Միջոցառման ավարտին նյույորքաբնակ հայազգի դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառման տեսագրությունը հասանելի է ՄԱԿ- կայքում հետևյալ հղումներով՝

https://media.un.org/en/asset/k1w/k1wtccbods

https://www.youtube.com/watch?v=fwGkpxOOTq0:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: