• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Միջազգային արդարադատության ոլորտում իրավական էթիկային առնչվող խնդիրներին նվիրված միջոցառում ՄԱԿ կենտրոնակայանում

26 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 26-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ «Իրավական էթիկայում ներկա հիմնախնդիրները․ էթիկան, ներկայացուցչությունը և միջազգային վեճերի կարգավորումը»  խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Assosiation) և Միջազգային իրավունքի ասոցիացիայի (International Law Assosiation, American Branch) հետ համատեղ։

Բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորեց միջազգային արդարադատության իրականացման ոլորտում երկրների շահերը ներկայացնող  փաստաբանների բարեվարքության խնդիրները վերհանելու, հենց փաստաբանների կողմից էթիկայի նորմերի մշակման և իրականացման ու այս հարցում միջազգային հանրության դերակատարության հետ կապված խնդիրները վերհանելու կարևորությունը։ Ընդգծվեց, որ մարդու իրավունքներ ոտնահարող, կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներն իրենց շահերը ներկայացնող փաստաբանների միջոցով շահագործում և խեղաթյուրում են միջազգային արդարադատության լծակները։ Այս համատեքստում ընդգծվեց միջազգային դատարաններում և տրիբունալներում հանդես եկող պաշտպանների գործունեությանն առնչվող կամավոր և պարտադիր բարեվարքության չափանիշների մշակման հնարավորությունների քննարկման կարևորությունը։ 

Միջոցառման բանախոսներն էին Ռիչմոնդի և Կոլումբիայի համալսարանների իրավունքի դասախոս Քիարա Ջորջեթին (Chiara Giorgetti), Միացյալ Թագավորության Սարեյի հալասարանի միջազգային իրավունքի դասախոս, Արման Սարվարյանը (Arman Sarvarian), փաստաբաններ Ալեքսանդր Պետրոսյանը (Alexander Bedrosyan) և Նյու Յորքի հայտնի դատավոր Գրանտ Հանեսյանը (Grant Hanessian)։ Բանախոսներն անդրադարձ կատարեցին միջազգային դատարաններում հանդես եկող փաստաբանների գործունեությունը, ինչպես նաև փաստաբանների և իրենց ներկայացրած կառավարությունների միջև հարաբերությունները կարգավորող բարեվարքության չափանիշներին, միջազգային արդարադատության ոլորտում կառավարությունների կողմից ընթացակարգային խախտումների պարագայում առաջացող իրավական հարցերին:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ում հավատարմագրված դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և միջազգային իրավունքի ոլորտում մասնագիտացած ակադեմիական շրջանակաների  ներկայացուցիչներ։

Հանդիպման տեսագրությունը հասանելի է ՄԱԿ-ի կայքում հետևյալ հղումով՝ https://media.un.org/en/asset/k1l/k1lpsdq3az

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: