• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին

13 հունիսի, 2023
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանի բացման հանդիպումը, որի ընթացքում ելույթներ են ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը և ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանն ու առաջ մղմանը, երեխաների կարիքները հաշվի առնող սոցիալական պաշտպանության ներառական ծառայության ստեղծմանը, որակյալ կրթության ու մատչելի առողջապահության հասանելիության ապահովմանը և խոցելի իրավիճակներում գտնվող երեխաների համար բարենպաստ միջավայրի կառուցմանը։

Ընդգծվել է, որ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները կարևոր շրջանակ են ստեղծում հակամարտային իրավիճակներում երեխաների արդյունավետ պաշտպանության համար՝ այդ համատեքստում կարևորելով, որ այս խնդիրը Հիմնադրամի կողմից առավել մեծ ուշադրության արժանանա։

Դեսպան Մարգարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վեց ամսից ավելի արգելափակումը զրկել է 120 հազար մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաներին մարդու հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ կյանքի, կրթության և առողջության իրավունքներն իրացնելու հնարավորությունից։ Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը պահանջում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անմիջական ներգրավվածությունը՝ երեխաների առաջնային կարիքները հոգալու և առավել խոցելիների հատուկ պաշտպանությունը երախշավորելու նպատակով՝ իր մանդատին համապատասխան։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: