• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և ոճրագործությունների կանխարգելման հրամայականի վերաբերյալ

15 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և ոճրագործությունների կանխարգելման հրամայականի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 15-ին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամային իրավիճակի և էթնիկ զտման սպառնալիքի վերաբերյալ։

Նամակում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չիրականացմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելու նպատակադրված քաղաքականությանը՝ նշելով, որ դա ի ցույց է դնում զանգվածային ոճրագործություն իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը։ Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման վտանգի մասին մարդու իրավունքների փորձագետների և ցեղասպանագետների ահազանգները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծում է ՄԱԿ կողմից կանխարգելիչ կարողությունների մոբիլիզացման հրամայականը՝ պաշտպանելու պատասխանատվության իրականացման և ոճրագործությունները կանխլու նպատակով։

Նամակին կից շրջանառվել է նաև Մարդու իրավունքների պրոֆեսոր, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և միջազգային հանրության կողմից ոճրագործությունների կանխարգելման նպատակով միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ։

Փաստաթուղթը հասանելի է հետևյալ հղումով` https://undocs.org/en/A/78/335
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: