• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդականի հետ

04 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդականի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu) հետ՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը և քննարկելու ստեղծված իրավիճակին արձագանքելու ուղղությամբ ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվող գործողությունները:

Անդրադարձ կատարելով Հատուկ խորհրդականի սեպտեմբերի 22-ի հայտարարությանը, որում վերջինս ահազանգել էր ռազմական գործողությունների արդյունքում քաղաքացիական բնակչությանը սպառնացող  ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանության վտանգների մասին, ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել` կարևորելով այս հարցում Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի առավել ակտիվ ներգրավումը։

ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից մասնավորապես շեշտվեց, որ արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակի համակարգմամբ առաքելության կողմից իրավիճակի խեղաթյուրված  նկարագրությունը ադրբեջանական կողմից կիրառվում է էթնիկ զտումը կոծկելու և դրանում ՄԱԿ-ի դերը շահագործելու նպատակով: Կոչ արվեց ՄԱԿ մարմինների հետ համատեղ փաստահավաք այց կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հանդեպ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները փաստագրելու և ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար:

ԳՔ Հատուկ խորհրդականը վերահաստատեց իր պատրաստակամությունը համապատասխան ջանքեր գործադրելու և ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին ներգրավելու ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: