• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ պատվիրակությունը ելույթ ունեցավ ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը

23 հունիսի, 2025
ՀՀ պատվիրակությունը ելույթ ունեցավ ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունիսի 23-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ ունեցավ «Աղքատությունը, նվազ զարգացվածությունը և հակամարտությունները. ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկման ընթացքում։

Մասնավորաբար, ընդգծվեց խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը. համոզմունք հայտնվեց առ այն, որ կայուն զարգացումը պետք է խարսխված լինի ժողովրդավարական ուժեղ հաստատությունների առկայության, մարդու հիմնարար իրավունքների պահպանման, ինչպես նաև խաղաղության և արդարության ապահովման վրա։

Հայաստանի պատվիրակության ելույթում նաև առանձնանշվեց տարածաշրջանի տնտեսական ողջ ներուժի բացահայտմանը միտված հայաստանյան կողմի նախաձեռնությունների իրագործման կարևորությունը, որոնցից է տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանը միտված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմքում ընկած են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝  https://un.mfa.am/en/statements/2025/06/23/statement-by-mr-zhirayr-ananyan-deputy-permanent-representative-of-the-republic-of-armenia-to-the-u/14543

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: