• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ՏնտՍոցԽորհի փոխնախագահ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը նախագահել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո կայացած վարկավորման վարկանիշների վերաբերյալ հատուկ հանդիպումը

30 մարտի, 2026

ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո տեղի ունեցավ վարկավորման վարկանիշների վերաբերյալ հատուկ հանդիպում, որը նախագահել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ՏնտՍոցԽորհի փոխնախագահ դեսպան Պարույր Հովհաննիսյանը։

Նիստը համախմբել է անդամ պետությունների, վարկանիշային գործակալությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ներդրողների՝ քննարկելու վարկանիշների դերը ֆինանսների հասանելիության, կապիտալի արժեքի և երկրների՝ կայուն զարգացման առաջմղման կարողության ամրապնդման գործում։

Հայաստանը ընդգծել է վարկանիշային մեթոդաբանությունների ճշգրտության, թափանցիկության և երկարաժամկետ պլանավորման մոդելի ամրապնդման կարևորությունը՝ միաժամանակ նվազեցնելով մեխանիկական շեմերի նկատմամբ վարկանիշների ձևավորման կախվածությունը։ Ընդգծվեց բազմաշահառու երկխոսության ամրապնդման, երկրների կարողությունների զարգացման, նորարարական ու զարգացմանն ուղղված մոտեցումների խթանման անհրաժեշտությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: