• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունների համահեղինակմամբ Նյու Յորքում կայացավ «Մեկ աշխարհ, մեկ առողջություն» խորագրով միջոցառում

11 մայիսի, 2026

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միավորման ու Վայրի բնության պահպանության ընկերակցության համակազմակերպմամբ Նյու Յորքում կայացավ «Մեկ աշխարհ, մեկ առողջություն. բերելով միջազգային և գիտական կոնսենսուսը քաղաքականության քննարկումների տիրույթ» խորագրով միջոցառումը։

Անդրադառնալով ՄԱԿ ԳԱ նախագահի կողմից ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ Պարույր Հովհաննիսյանի` Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացի համակարգող նշանակվելու հանգամանքին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը նկատեց, որ ՀՀ առողջապահության նախարար Ա.Ավանեսյանը մասնակցել է ս.թ. ապրիլի 7-ին Լիոնում կայացած «Մեկ Առողջություն» գագաթնաժողովին՝ մարդկանց, կենդանիների, բույսերի և էկոհամակարգերի առողջության միասնականության համատեքստում վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը «Մեկ առողջություն» օրակարգին։

2026թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) նախապատրաստական աշխատանքների համատեքստում՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն ուրվագծեց Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթություններն՝ առանձնանշելով, որ հայաստանյան նախագահությունը սատարելու է գործնական քայլերին միտված քննարկումները, խրախուսելու է Կոնվենցիայի կողմերի և շահառուների միջև կառուցողական ներգրավվածությունն, ինչպես նաև ձգտելու է Կոնվենցիայի իրագործման, մոնիթորինգի և վերանայման գործընթացների ներդաշնակության առաջմղմանը։

Միջոցառմանը ելույթներով նաև հանդես եկան ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժ.Բոննաֆոնտն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նյույորքյան գրասենյակի ղեկավար Վ.Օբերմայերը, «Մեկ առողջություն» գագաթնաժողովի գլխավոր քարտուղար Ա.Շոմուզոն, ՄԱԿ անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝  https://un.mfa.am/en/statements/2026/04/30/deputy-permanent-representative-of-armenia-participated-in-the-un-security-council-open-debate-on-%C2%AB/15729 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: