• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթներով՝ ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի գործառնական հատվածի շրջանակներում

01 հունիսի, 2026

Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) գործառնական հատվածի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթներով՝ Գլխավոր քարտուղարի հետ Քառամյա քաղաքականության համապարփակ վերանայման (QCPR) իրականացման վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսությանը, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Մշտական համակարգողների (RC) համակարգի վերաբերյալ երկխոսության ընթացքում։

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը ընդգծեց ուժեղ, պատշաճ ֆինանսավորվող և արձագանքող ՄԱԿ զարգացման համակարգի կարևորությունը, որը կկարողանա աջակցել երկրներին՝ դիմակայելու գնալով ավելի բարդ և փոխկապակցված մարտահրավերներին։ Նա կարևորեց Մշտական համակարգողների առանցքային դերը՝ ՄԱԿ ազգային գրասենյակների միջև համակարգվածության, համահունչության և արդյունավետության ամրապնդման գործում՝ միաժամանակ շեշտադրելով ինչպես ՄԱԿ զարգացման համակարգի, այնպես էլ Մշտական համակարգողների համակարգի համար համարժեք, կանխատեսելի և կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը։

Դեսպան Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ UN80 նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումները պետք է կենտրոնանան ազգային մակարդակով սահմանված առաջնահերթություններին աջակցության ամրապնդման և երկրների, մասնավորապես կառուցվածքային խոցելիություններ ունեցող և հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առանձնահատուկ կարիքներին արձագանքելու վրա՝ արագացնելու 2030 օրակարգի նպատակների իրականացման առաջընթացը։

Ելույթների տեքստերն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումներով՝ 

https://un.mfa.am/en/statements/2026/06/01/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-armenia-to-the-un-at/15915 ,

https://un.mfa.am/en/statements/2026/06/01/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-armenia-to-the-un-at/15916:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: