• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ելույթը Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հանդիպմանը

18 հունիսի, 2026

Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս։

Նշվեց, որ ատելության խոսքը, հատկապես երբ այն ուղղված է էթնիկ և կրոնական խմբերի դեմ, շարունակում է նպաստել խտրականությանն ու բռնությանը՝ միաժամանակ ստեղծելով պայմաններ, որոնք խթանում են այլատյացությունը և որոշ ծայրահեղ դեպքերում նույնիսկ զանգվածային ոճրագործությունների իրականացումը:

Դեսպան Հովհաննիսյանը շեշտեց օրենքի գերակայության և արդարադատության հասանելիության կարևորությունը՝ ատելության խոսքի, ապատեղեկատվության, ինչպես նաև անհատների և խմբերի թիրախավորման դեմ պայքարում՝ միաժամանակ պահպանելով խոսքի ազատության պաշտպանության և ատելության տարածման կանխարգելման միջև հավասարակշռությունը։

Նա նաև ընդգծեց կրթության դերը հանդուրժողականության խթանման և ատելության խոսքի դեմ պայքարի գործում՝ հիշատակելով Հայաստանի նախաձեռնությամբ և սույն ամսվա սկզբին կոնսենսուսով ընդունված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը նպատակ ունի լիարժեքորեն իրացնել կրթության փոխակերպող ներուժը՝ խաղաղության, ոչ բռնության և ներառական հասարակությունների առաջմղման համար։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/06/18/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-permanent-representative-of-armenia-to-the-un-at-the-high-l/16021: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: