• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Սյուզաննա Մարտիրոսյանի ելույթը Խաղաղության մշակույթի գործողությունների ծրագրին նվիրված բարձր մակարդակի ֆորումին

02 սեպտեմբերի, 2026
ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Սյուզաննա Մարտիրոսյանի ելույթը Խաղաղության մշակույթի գործողությունների ծրագրին նվիրված բարձր մակարդակի ֆորումին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Խաղաղության մշակույթի գործողությունների ծրագրին նվիրված՝ «Կանանց առաջնորդությունը՝ հանուն խաղաղության մշակույթի խթանման» խորագրով բարձր մակարդակի ֆորումին ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց խաղաղության մշակույթի առաջմղման գործում Հայաստանի հանձնառությունը՝ շեշտելով կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցության կարևորությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում։

Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում ինքնության հիմքով խտրականության և բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով կրթության առանցքային դերը խաղաղ հասարակությունների ձևավորման գործում։ Այս համատեքստում շեշտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։

ՀՀ պատվիրակությունը ներակայցրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման՝ Հայաստանի գործողությունների երրորդ ազգային ծրագիրը, որի նպատակն է խթանել կանանց մասնակցությունն ու առաջնորդությունը հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության գործընթացներում՝ միաժամանակ ամրապնդելով տուժած կանանց և խոցելի խմբերի պաշտպանությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: