• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի ընդհանուր քննարկմանը

02 հոկտեմբերի, 2026
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի ընդհանուր քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը՝ մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման, գենդերային հավասարության խթանման, երեխաների իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, թեև խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակվում են, մի շարք հրատապ հումանիտար խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն։ Դրանց թվում են 19 հայերի շարունակվող կալանքը, անհետ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի հետ կապված հարցերը։ Շեշտվել է, որ նշված խնդիրների լուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, վստահության ձևավորմանն ու հաշտեցմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: