• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ընդունելություն

10 նոյեմբերի, 2026
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ընդունելությանը մասնակցել են ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՄԱԿ պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Իր ելույթում դեսպան Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է անկախության հռչակումից ի վեր Հայաստանի անցած ուղուն՝ ընդգծելով վերջին 35 տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև տևական խաղաղությանը և բարգավաճմանն ուղղված Հայաստանի ձգտումները։

«Անկախությունն այլևս սոսկ մեր նախնիների փայփայած երազանքը չէ։ Այն այսօր իրականություն է, պատասխանատվություն, որը մենք կրում ենք գալիք սերունդների առջև»։
 
Դեսպանն անդրադարձել է նաև Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ առանձնահատուկ ընդգծելով Երևանում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հաջող անցկացումը։
 
Ընդունելությունը նաև առիթ է հանդիսացել երախտագիտություն հայտնելու Հայաստանի բարեկամներին և գործընկերներին՝ ցուցաբերած համերաշխության և շարունակական աջակցության համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: