• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ելույթը ՄԱԿ ԱԽ՝ «ՄԱԿ-ի կանոնադրության հավաքական անվտանգության համակարգի պահպանումը․ ուժի կիրառումը միջազգային իրավունքում, ոչ պետական դերակատարներ և իրավաչափ ինքնապաշտպանություն» խորագրով հանդիպմանը

24 փետրվարի, 2021
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ելույթը ՄԱԿ ԱԽ՝ «ՄԱԿ-ի կանոնադրության հավաքական անվտանգության համակարգի պահպանումը․ ուժի կիրառումը միջազգային իրավունքում, ոչ պետական դերակատարներ և իրավաչափ ինքնապաշտպանություն» խորագրով հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ Մեքսիկայի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված, «ՄԱԿ-ի կանոնադրության հավաքական անվտանգության համակարգի պահպանումը․ ուժի կիրառումը միջազգային իրավունքում, ոչ պետական դերակատարներ և իրավաչափ ինքնապաշտպանություն» խորագրով ՄԱԿ ԱԽ "Arria-Formula" հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Ինքնապաշտպանության իրավունքի կիրառման շրջանակների համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ՄԱԿ կանոնադրության առանցքային դերի մասին, որի 2-րդ հոդվածը սահմանում է ուժի և դրա սպառնալիքի կիրառման անընդունելիությունը ՄԱԿ նպատակներին հակասող որևէ ձևով։ Ընդգծվել է, որ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կիրառումը պետք է դիտարկել ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերից բխող պարտավորությունների համատեքստում, ինչպիսիք են ինքնորոշման իրավունքը, ցեղասպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու արգելքը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ՄԱԿ կանոնադրության կամ ընդհանուր միջազգային իրավունքի որևէ նորմ չի կարող արդարացնել ինքնապաշտպանության հայեցակարգի և պրակտիկայի խեղաթյուրված կիրառումը՝ որպես միջազգային վեճը ուժի միջոցով լուծելու հիմնավորում։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիային՝ Մհեր Մարգարյանը նշել է, որ տարիներ շարունակ խաղաղ գործընթացը և միջնորդների կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները մերժած երկիրը սանձազերծեց համավարակի շրջանում խոշորագույն ռազմական սրացումը՝ Թուրքիայի անմիջական և լայնածավալ ռազմական աջակցությամբ և Միջին Արևելքից հազարավոր ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ։

Շեշտվել է, որ մինչև այսօր Ադրբեջանը չի իրականացնում Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկը՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց անհապաղ արձակումը՝ չնայած միջազգային հանրության, ներառյալ՝ ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետների հորդորներին։

Ամփոփելով ելույթը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների կանխարգելիչ գործիքակազմի արդյունավետ կիրառման կարևորությունը, ինչը թույլ կտա ժամանակին բացահայտել և համարժեք արձագանքել միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների խախտումների հավանական իրավիճակներին, որոնք անարձագանք մնալու պարագայում կարող են վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: