• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ ունեցավ խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներում կանանց մասնակցության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը

08 մարտի, 2021

Մարտի 8-ին «Օրինակով առաջնորդելու կոչ. երաշխավորելով խաղաղության հաստատման գործընթացում կանանց լիարժեք, հավասար և բովանդակային մասնակցությունը» (“Call to Lead by Example: Ensuring the Full, Equal and Meaningful Participation of Women in Peace Processes”) խորագրով Անվտանգության խորհրդի հանդիպմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորել է ՄԱԿ ԱԽ 2000թ․ 1325 բանաձևի նշանակությունը՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահության և խաղաղության հաստատման ոլորտներում կանանց դերակատարության ամրապնդման հարցում։ Այս համատեքստում հիշատակվել է բանաձևի իրականացման ՀՀ ազգային գործողությունների ծրագիրը, որում հատուկ անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց ներգրավմանը խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերում։

Մհեր Մարգարյանը շեշտել է, որ հակամարտություններում, հումանիտար ճգնաժամերում և այլ անկայուն իրավիճակներում կանանց և աղջիկների կրած զրկանքներն ավելացել են Covid-19 համավարակի պատճառով։ Անդրադարձ է կատարվել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դպրոցների, առողջապահական հիմնարկների, ներառյալ՝ Ստեփանակերտի ծննդատան նկատմամբ Ադրբեջանի թիրախավորված հարձակումներին։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանը մերժում է ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց արձակելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, շարունակում է գերեվարված պահել նաև կանանց՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքից բխող իր պարտավորությունները։

Որպես ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի նախագահող, Մհեր Մարգարյանը նաև նշել է, որ մարտի 15-ին մեկնարկող նստաշրջանը լավ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու հանրային կյանքում, ներառյալ՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահության և խաղաղության հաստատման ոլորտներում կանանց լիարժեք և ակտիվ մասնակցության խնդիրներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: