• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի տեսաուղերձը Կանանց միջազգային օրվան նվիրված ՄԱԿ միջոցառմանը

08 մարտի, 2021
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի տեսաուղերձը Կանանց միջազգային օրվան նվիրված ՄԱԿ միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 8-ին Կանանց միջազգային օրվան նվիրված ՄԱԿ միջոցառմանը տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի նախագահող Մհեր Մարգարյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ Կանանց միջազգային օրվան նվիրված այս տարվա միջոցառման թեման համընկնում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի առաջիկա նստաշրջանի գերակայություններին։

Տեսաուղերձում անդրադարձ է կատարվել համավարակի պայմաններում, ինչպես նաև հակամարտություններում և ճգնաժամային իրավիճակներում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության, որոշումների կայացման և հանրային կյանքի ոլորտներում կանանց թերի ներկայացվածության խնդիրներին։

Ընդգծելով, որ կանայք և աղջիկները գտնվում են համավարակի դեմ պայքարի առաջին շարքերում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է նաև նրանց առաջնորդող ակտիվ ներգրավածությունը դրա Covid-19-ի հետևանքների հաղթահարման գործում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: