• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հայտարարությունը ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը

19 ապրիլի, 2021

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առցանց նիստ՝ նվիրված ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցությանը, որին հայտարարություն է ներկայացրել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ու հակամարտությունների կարգավորման համապատասխան ձևաչափերի դերը Եվրո-Ատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ընդգծվել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև փոխգործակցությանը միջազգային ահաբեկչության ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։ 

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ նշելով Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչների ու վարձկանների ներգրավումը, հակահայկական ատելության սերմանումը և այլատյացության հողի վրա հանցագործությունների փառաբանումը։ Նշվել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտել է 1994 և 1995թթ. եռակողմ հրադադարի համաձայնագրերը, մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման, միջազգային դիտորդների թվի ու նրանց գործունեության ընդլայնման և սադրիչ գործողություններից խուսափելու վերաբերյալ։ 

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է միջազգային հանրության պահանջը Ադրբեջանին՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակելու ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ հումանիտար իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների համապատասխան։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: