• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել պաշտպանելու պատասխանատվության, ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման թեմային նվիրված ՄԱԿ հանդիպմանը

17 մայիսի, 2021
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել պաշտպանելու պատասխանատվության, ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման թեմային նվիրված ՄԱԿ հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 17-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստ՝ նվիրված պաշտպանելու պատասխանատվության, ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման թեմային, որին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է ատելության խոսքի, այդ թվում՝ անցյալում տեղի ունեցած ոճրագործությունների ժխտման, արդարացման և փառաբանման հակազդման, ինչպես նաև ռասիզմի և խտրականության դեմ պայքարի կարևորությունը։ Նշվել է, որ Հայաստանը, որի ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության արհավիրքները, շարունակելու է բարձրաձայնել ոճրագործություններին հանգեցնող իրավիճակները կանխարգելելու հրամայականը։ 

Կանխարգելման օրակարգում ՀՀ կողմից իրականացվող ջանքերի համատեքստում, մասնավորապես, հիշատակվել է դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելը։

Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի շարունակական ոտնահարումները, ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու պարտավորությունից հրաժարվելը, իրականացվող սադրանքները, այդ թվում՝ ՀՀ տարածք ներխուժումները և հակահայկական ատելության արշավը վկայում են, որ ցեղասպան գաղափարախոսությունը սոսկ անցյալի պատմական երևույթ չէ և պետք է ստանա համապատասխան արձագանք՝ ապագա ոճրագործությունները կանխարգելելու նպատակով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: