• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը Երեխաները և զինված հակամարտությունները թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը

28 հունիսի, 2021

Հունիսի 28-ին տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկում՝ Երեխաները և զինված հակամարտությունները թեմայով, որը նախագահում էր Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը։ Զեկույցներով հանդես եկան ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը, ինչպես նաև մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ։

Անվտանգության խորհրդի հանդիպմանը ներկայացված իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը անդամ-պետությունների ուշադրությունն է հրավիրել 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ազդեցությանը Արցախի երեխաների վրա՝ շեշտելով, որ քաղաքացիական օբյեկտների միտումնավոր թիրախավորման հետևանքով ավերվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, հազարավորները զրկվել են կրթության իրավունքից, իսկ կիրառված զինատեսակների մնացորդները շարունակում են վտանգել մարդկանց, հատկապես՝ երեխաների բնականոն կյանքը։

Նշվել է, որ միջազգային հանրության համար խիստ մտահոգիչ պետք է լինի նաև էթնիկ և կրոնական հողի վրա ատելություն տարածող քարոզչությունը երեխաների շրջանում, որի դրսևորումներն են, մասնավորապես,  Ադրբեջանի  դպրոցական ծրագրերում և դասագրքերում հայատյացության արմատավորումը, Բաքվի այսպես կոչված Ռազմավարի պուրակի առկայությունը և երեխաների համար ցուցադրությունները։

Դեսպան Մարգարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Ապահով դպրոցներ հռչակագրի, երեխաների իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը, զինված հակամարտություններում երեխաների իրավունքների ծանր ոտնահարումների կանխարգելմանն ուղղված այլ կարևոր միջազգային գործիքների նպատակներին և սկզբունքներին։ Աջակցություն է հայտնվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ զինված հակամարտություններում երեխաների ներգրավվածության հարցերով հատուկ ներկայացուցչի մանդատին՝ ուղղված միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ դերակատարների հետ համագործակցությամբ արդյունավետ պաշտպանության մեխանիզմների ապահովմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: