• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ ԳԱ Տնտեսական և ֆինանսական հարցերով կոմիտեի ընդհանուր քննարկմանը

08 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ ԳԱ Տնտեսական և ֆինանսական հարցերով կոմիտեի ընդհանուր քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբելայի Տնտեսական և ֆինանսական կոմիտեի (Երկրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանը։ Դեսպան Մարգարյանը, մասնավորապես, ընդգծել է դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Նշվել է, որ ռազմատենչ սադրիչ հռետորաբանությունը, ինչպես օրինակ` որոշ երկրների կողմից «միջանցքներ» ստեղծելու նպատակով ուժի կիրառման սպառնալիքները, խոչընդոտում են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը միտված քայլերին։

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանում բարեփոխումների օրակարգի առաջ մղման գործում ՄԱԿ-ի զարգացման համակարգի հետ արդյունավետ գործընկերությանը՝ հիշատակելով տարբեր ոլորտներում ազգային ծրագրերում կայուն զարգացման նպատակների և թիրախների ընդգրկումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց և երիտասարդության  առաջխաղացմանն ու նորարարության խթանմանն ուղղված քայլերը։   

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: