• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ՀԱՊԿ համագործակցության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ

16 փետրվարի, 2022
ՄԱԿ-ՀԱՊԿ համագործակցության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության կողմից հրավիրվել էր ԱԽ հանդիպում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված համագործակցություն ՄԱԿ-ի և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև․ Համագործակցությունը ՄԱԿ և ՀԱՊԿ միջև» թեմայով, որի ընթացքում  զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Հանդիպմանը ԱԽ անդամներից բացի հրավիրված էին ելույթներով հանդես գալ ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորել է ՄԱԿ-ի համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, մարտահրավերների ու սպառնալիքների կանխարգելման և դրանց արձագանքի գործում՝ համաձայն ՄԱԿ Կանոնադրության նպատակների և սկզբունքների։

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է ՄԱԿ և ՀԱՊԿ միջև համագործակցությանը՝ շեշտելով խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի կողմից ՄԱԿ-ի փորձին ծանոթանալը և  հիշատակելով ՀԱՊԿ գործընկերների կողմից Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն (UNIFIL) այցելելությունը, դրանում նաև Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման ներգրավվածությունը։ Կարևորվել է համագործակցությունը հակամարտության գոտիներ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխմանը և տարբեր տարածաշրջաննների ապակայունացման նպատակով դրանց օգտագործմանը հակազդելու գործում։

Ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում Հայաստանը կնպաստի ՄԱԿ-ի հետ համագործակցության հետագա խորացմանը հակամարտությունների ու ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և կարգավորման, ահաբեկչության, ծայրահեղականության և այլ անդրսահմանային սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում՝ միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով։ 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: