• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված ցուցահանդեսի բացումը

08 մարտի, 2022

Մարտի 8-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյա տարեդարձի կապակցությամբ կազմակերպված «Կանայք պետականաշինության մեջ» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ անդամ-պետությունների դիվանագետներ, ՄԱԿ քարտուղարության պաշտոնյաներ ու աշխատակիցներ։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր բացման խոսքում նշել է, որ 30 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը Միավորված ազգերի կազմակերպությանը դարձավ կարևոր պատմական իրադարձություն հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ Հայաստանի պատմության բոլոր փուլերում կանայք նշանակալի ներդրում են ունեցել ազատ և անկախ պետության հիմքերի կայացման գործում։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Կանանց միջազգային օրը կազմակերպված միջոցառումը հնարավորություն է ընձեռում անդրադառնալու կանանց դերին հանրային կյանքում՝ հիշատակելով ականավոր կին գործիչների ժառանգությունը։ Մ.Մարգարյանը հույս է հայտնել, որ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կազմակերպված ցուցահանդեսը կծառայի՝ որպես համերաշխության ուղերձ՝ ընդգծելով պետականաշինության մեջ կանանց լիարժեք, հավասար և բովանդակային մասնակցության վճռորոշ դերը։

Ցուցահանդեսն անդրադառնում է հայ իրավաքաղաքական մտքի ժառանգության՝ մասնավորապես Մխիթար Գոշի և Շահամիր Շահամիրյանի աշխատություններում իրավահավասարության գաղափարներին և Հայաստանի պատմական տարբեր փուլերում հասարակական և մշակութային կյանքում կանանց ներգրավվածությանը։ Ներկայացված է Զաբել Ասադուրի, Սրբուհի Դյուսաբի, Զաբել Եսայանի, Շուշանիկ Կուրղինյանի և Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական ժառանգությունը, ինչպես նաև անկախության ձեռքբերումից ի վեր մշակույթի, սպորտի, գիտության ու նորարարության ոլորտներում կանանց ձեռքբերումները։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: