• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հարցերին նվիրված նստաշրջանին

21 հունիսի, 2022
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հարցերին նվիրված նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 21-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել հումանիտար հարցերին նվիրված ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նստաշրջանի բացմանը։ Հանդիպմանը ՄԱԿ ճգնաժամային հումանիտար աջակցության վերաբերյալ զեկույցով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  և  Հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ անդամ-պետությունների կողմից միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների նկատմամբ հարգանքն առանցքային նախադրյալ է ՄԱԿ հումանիտար մանդատի իրականացման և, առանց խտրականության, մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար։

Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ 2020թ. աշնանը սանձազերծած ագրեսիայից ի վեր ՄԱԿ Հումանիտար աջակցության հարցերով գրասենյակը (OCHA) հստակ առաջարկներ է ներկայացրել տուժած բնակչության հումանիտար իրավիճակը գնահատելու և անկողմնակալ հումանիտար գործողություններ ձեռնարկելու նպատակով։ Շեշտվել է, որ Ադրբեջանը, կոպտորեն արհամարհելով միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է խոչընդոտել ՄԱԿ գործակալությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտությունից տուժած մարդկանց զրկելով միջազգային աջակցությունից օգտվելու հնարավորությունից։  

Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ այն իրավիճակներում, երբ կյանքի իրավունքը և մարդկային արժանապատվությունը անխուսափելի վտանգի տակ են, ՄԱԿ համակարգի համար գերակայություն պետք է լինի մարդու իրավունքների վրա հիմնված, մարդակենտրոն և ներառական մոտեցման ապահովումը, ինչը թույլ կտա արդյունավետ կերպով և ժամանակին աջակցություն տրամադրել հակամարտություններից տուժած  կարիքավոր բնակչությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: